Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՎ Է ԳՈՐԾԱԿԱԼԸ

ՈՎ Է ԳՈՐԾԱԿԱԼԸ
17.06.2024 | 22:10
Առանձին անձինք, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ ձգտելով վարկաբեկել, վիրավորել միմյանց կամ իրենց պատվիրատու ուժերի ընդդիմախոսներին ու հակառակորդներին` հաճախ նրանց անվանում են ԱԱԾ գործակալներ՝ թյուր համոզմունք ունենալով, թե իբր գործակալը խիստ բացասական մարդու հավաքական կերպար է:
Նման մոտեցումը պարզապես ժպիտ է հարուցում և, իհարկե, ափսոսանք, որ ընդամենն այդ մակարդակի «վերլուծություններ» են արվում։
Անվտանգության համկարգում առանցքային դերակատարություն ունեցող գործակալի ինստիտուտի վարկաբեկումը թույլ չտալու, հասարակությանը մոլորությունից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, թե ով է գործակալը:
Գործակալն այն անձն է, ով կամավորության հենքով գաղտնի համագործակցում է սեփական երկրի հատուկ ծառայությունների կամ իրավապահ մյուս մարմինների հետ, հանդիսանում է գործակալ։
Գերակշիռ դեպքերում այդ անձինք հավաքագրվում են հայրենասիրական մղումներով, իրենց երկրի անվտանգությանը նպաստելու, առկա վտանգները, հանցագործությունները կանխելու, չեզոքացնելու նպատակով։ Նրանք հիմնականում հայրենասեր, գրագետ, պատրաստակամ, ակտիվ մարդիկ են, ովքեր իրենց արժանիքներով չեն զիջում, նույնիսկ շատ դեպքերում ավելին են, քան վերը նշված վարկաբեկող մտքերը հնչեցնողները։
Կարևոր է ընդգծել, որ այլ պետության կամ դրանց հատուկ ծառայությունների հետ համագործակցած, Հայաստանի շահերին վնաս պատճառած անձը, այսինքն՝ պետական դավաճանը, ինչպես նաև քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացին չեն կարող լինել գործակալ, նրանց հետ համագործակցությունն անմիջապես դադարեցվում է և ենթակա է քրեական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով` բացառությամբ այն դեպքերի, երբ նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Անձը կարող է հավաքագրվել նաև այլ հանգամանքներում: Ի դեպ, եթե նույնիսկ այսօրվա կամ նախորդ իշխանությունների թվում եղել են ԱԱԾ գործակալներ, ինչը հնարավոր է, դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք անվտանգային իմաստով սպառնալիք հանդիսացող մարդիկ են, ու դա կարող է հիմք դառնալ նրանց վարկաբեկման համար։
Գործակալական ցանցի առակայությունը և դրա ճիշտ կառավարումն անվտանգ երկիր ունենալու հիմնական երաշխիքներից է: Պարտադիր պետք է հաշվի առնել, որ գործակալական ինստիտուտի վերաբերյալ բացասական հրապարակումները, շահարկումները խիստ վտանգավոր են ու կարող են թե այսօր, թե ապագայում ազդել խիստ կարևոր առաջադրանքների կատարման վրա, այդ թվում գործակալների մոտ առաջացնելով լարվածություն, հուսահատություն, հիասթափություն:
Խստագույնս դատապարտելի է, երբ գործակալի անձի, նրա գործունեության փաստը հավաստող հույժ գաղտնի փաստաթղթերը, տեղեկությունները հրապարակվում են անձնական, քաղաքական ու ընդհանրապես ցանկացած այլ շահեր հետապնդելով: Բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել նման բան, անխտիր պետք է ենթարկվեն քրեական պատասխանտվության:
Դիտվել է՝ 5114

Մեկնաբանություններ